Նիկոլին բանի տեղ չեն դնում ո՛չ տարածաշրջանում, ո՛չ էլ աշխարհում․ Արթուր Թովմասյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2022/11/3585075-2.jpg)
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անկեղծ ասած, ներքաղաքական անցուդարձը ինձ այլևս չի հետաքրքրում մի շատ պարզ իրավիճակից ելնելով՝ նիկոլին բանի տեղ չեն դնում ո՛չ տարածաշրջանում, ո՛չ էլ աշխարհում:
Իսլամական Հանրապետությունն ակտիվացրել է քրդական շրջաններում հակակառավարական ցույցերը ճնշելու իր գործողությունները՝ տեղակայելով ռազմական տեխնիկա:
Մահաբադ քաղաքում կատաղի բախումներից հետո, բողոքի ցույցեր են անցկացվել՝ ի նշան համերաշխության Մահաբադի հետ, և Իրանի այլ քաղաքներում նույնպես ցուցարարներ են դուրս եկել փողոց։
Իրանի փողոցները նման են մարտադաշտի՝ լսվում են ծանր զինատեսակների ձայներ, անդադար կրակոցներ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է քրդական շրջաններում իր ուժերը՝ «ահաբեկչական անջատողական խմբավորումներին» հակազդելու համար։
Պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մտահոգություն է հայտնել, որ «Իրանի իշխանությունները «ուժեղացնում են բռնությունը ցուցարարների նկատմամբ»։
Մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Իրանում։ Արևմուտքը կիրառոմ է բոլոր մեթոդները, որոնք կիրառել է շատ երկրներում՝ իրավիճակը ապակայունացնելու համար։ Աստված մի արասցե, եթե Իրանի պետականությունն փլուզվի. մենք մնալու ենք այդ փլատակների տակ, բազմաթիվ կորուստներով, թե՛ մարդկային և թե՛ տարածքային։ ՌԴ-ն նույնպես պետք է զգոն լինի, որովհետև այն ամենը, ինչ մշակվում է արևմուտքի կողմից Իրանում, հետո տեղափոխվելու է Ռուսաստան, ուստի, տարածաշրջանում Հայաստանը միակ պետությունն է, որի շահերը ուղիղ համընկնում են ՌԴ-ի շահերի հետ և ՌԴ-ն պետք է շահագրգռված լինի Հայաստանի հետ միասին կանխել արևմուտքի բոլոր ոտնձգությունները Իրանի Իսլամական Հանրապետության նկատմանբ»: