08 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Երևանում կորոշվեն Հայաստանին օգնություն տրամադրելու և ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում նոյեմբերի 23-ին տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։

ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր:

«Ամենակարևոր հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների քննարկումը։ Նիստի ընթացքում նախատեսվում է Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունումը։ ՀԱՊԿ նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք ստորագրման փաստաթղթեր, որոնք վերաբերում են խաղաղապահ ուժերին ժամանակակից սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով զինելուն, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության համատեղ ձևավորմանը», – նշել են ՀԱՊԿ-ում։

Բացի այդ, 2023 թվականի հունվարի 1-ից ռոտացիայի հետ կապված՝ ՀԱՊԿ երկրների ղեկավարները կքննարկի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ