11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Արդեն ձեզ անվանարկում եք՛՛

՛՛Ճիշտ են ընտրել, որ դուք հանդես եկաք, որովհետև դուք միշտ փորձում եք ձեր ինքնահավանությունը ճշմարտության տեղ ներկայացնել՛՛,-այսօր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա խոսքն ուղղում էր ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանին, ով ելույթում նշել էր, որ Իշխան Զաքարյանն Աժ չգալով՝ օրենք է խախտում և դա հակասահմանադրական քայլ էր անվանել:

՛՛ԱԺ կանոնակարգ-օրենքը գերակայություն չէ ՎՊ օրենքի նկատմամբ, բացեք, նայեք, տեսեք ամեն ինչն օրինական է, և գալ, հանգել նրան, որ հակասահմանադրական է, այստեռ անօրինական ոչինչ չկա: Այլ բան է, որ դուք փորձում եք արագընթաց դասեր տալ ԱԺ մեծամասնությանը, առավել ևս Ազգային ժողովի նախագահին՛՛,-նկատեց Սահակյանը: Վերջինս ընդգծեց, որ ԱԺ-ի պատիվը բարձրացնելու գործում ամենաշահագրգիռը հենց ԱԺ նախագահն ու ղեկավարությունն է: ՛՛Այդպես հանձնառություն մի վերցրեք ու հասարակությանը տրամադրեք, որ այնքան մեծ գործ եք անում՛՛:

ԱԺ նախագահի խոսքով՝ ՎՊ նախագահը մեկ ամիս ժամեր շարունակ մասնակցել է հանձնաժողովների քննարկումներին, որևէ ցնցող բան չի եղել այդ քննարկումների ընթացքում: Նա միաժամանակ ասաց, որ փորձում է այնպես անել, որ Ազգային ժողովում հանդես գան առաջին դեմքեր, բայց տարիներ շարունակ ձևավորված մշակույթը անհնար է միանգամից վերացնել, և այստեղ հաճախ են վարչության պետեր, տեղակալներ ու փոխնախարարներ խոսել:

՛՛ՎՊ-ին մեղադրում եք, թե արդյունքներն ինչպիսին են, մի անգամ գոնե թռուցիկ օրենքը նայեք, նա փաստերը ներկայացրել է, բոլոր նյութերը դատախազությունում են, ՎՊ օձիքից բռնել եք, ասում եք՝ արդյունքն ասա՛՛: Գալուստ Սահակյանը հորդորեց ընդդիմադիր պատգամավորներին ԱԺ-ի ամբիոնը հանիրավի չօգտագործել: ՛՛Խորհուրդ եք տալիս ԱԺ մեծամասնությանը, թե ծուռ աշխատանք է կատարվում, ու դա ձեզ նկատելի է, տարիներ շարունակ լռում էիք, ինչո՞ւ, որ հիմա լռելու գործոնները վերացան, հանգամանքներ եղան, որ խոսե՞ք, դուք արդեն ձեզ անվանարկում եք, խախտումներ չեն եղել՛՛,-եզրափակեց ԱԺ նախագահը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ