Պուտինը կմատուցի՞ այդ անակնկալը Փաշինյանին
Երևանում նոյեմբերի 23-ին կայանալու է ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովը, որի շրջանակներում նախորդ օրը Երևան կժամանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պոտինի գլխավորած պատվիրակությունը։ Ռուսական կողմը, մեր աղբյուրների փոխանցմամբ, բավական տհաճ անկանկալ է պատրաստում Նիկոլ Փաշինյանի համար։
Այս օրերին ռուսական իշխանության տարբեր շրջանակներ քննարկում են Պուտինի գլխավորած պատվիրակության կազմում Կոնստանտին Զատուլինին ընդգրկելու հարցը։ Հիշեցնենք, Հայաստանի վարչախումբը Զատուլինին շաբաթներ առաջ անցանկալի անձ է ճանաչել, արգելել նրա մուտքը Հայաստան։
Եվ այս քայլով Ռուսաստանը կարող է ցույց տալ Փաշինյանին, թե ով է իրավիճակի տերը։ Միևնույն ժամանակ Զատուլինին պատվիրակության կազմում ընդգրկելը որևէ կերպ խնդրահարույց չէ ՌԴ իշխանությունների համար։ Նա ՌԴ պետդումայում զբաղեցնում է ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
Մանրամասները՝ 1or.am-ում