11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

՛՛Ուշադրություն դարձրեք. անցնում են անթույլատրելիի սահմանը՛՛

”Անցած ողջ տարին ուղեկցվեց բարձր գնաճով, գործազրկությամբ, արտագաղթով և դրամի արժեզրկմամբ: Ու Հայաստանի բնակիչների ստվար հատվածը հայտնվեց մասսայական աղքատացման շրջափուլում և բոլորովին էլ հասկանալի ու տեսանելի չէ, թե առհասարակ որևէ քայլ ձեռնարկվո՞ւմ է մարդկանց այդ փոսից հանելու համար, թե՞ ոչ”,-այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

 Նա նշեց, որ բոլորիս աչքի առաջ Հայաստանում օր-օրի խորանում է հույսի ու հավատի ճգնաժամը, երկրի զարգացմանը, առաջընթացին չեն հավատում ոչ միայն Հայաստանի քաղաքացիները, այլև օտարերկրացիները, որոնք հրաժարվում են ներդրումներ կատարել մեր տնտեսության մեջ, քանի որ ունենք մեծ ստվերային տնտեսություն, իսկ բիզնես միջավայրն էլ անբարենպաստ է ներդրումներ ներգրավվելու համար:

՛՛Արդեն անցնում ենք թույլատրելիի սահմանը, երբ հայրը որդուն, զինվորը ծառայակցին է սպանում, երբ դեռահասը ինքնասպանություն է գործում, երբ փոքր ու միջին բիզնեսմենն այլևս պատրաստ է թողնել ու հեռանալ երկրից, երբ ծեծվում ու հետապնդվում են քաղաքացիական ակտիվիստները, արհամարվում, անտեսվում ու խոշտանգվում են հայրենիքի պաշտպանության համար ոչինչ չխնայած ազատամարտիկները: Ուշադրություն դարձրեք՝ երբ բացառությունները մի օր վերածվում են օրինաչափությունների, ուրեմն ինչ-որ տեղ ինչ որ բան այն չէ: Այս ամենի մասին մտածել ու գործել է պետք՛՛,-նկատեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ