21 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արցախի հարցի լուծումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա․ Արա Այվազյան

Ինչպես և բոլորը, եկել եմ Արցախի, Հայաստանի ու մեր Սփյուռքի պաշտպանության համար»,- այս մասին այսօր ընդդիմության հրավիրած հանրահավաքից առաջ ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։

Նա  կարծիք հայտնեց, որ  բոլոր տարատեսակ խոսակցություններին ու վարկածներին հակառակ՝  բոլորիս համար պարզ է, որ մեր թշնամիների համար տարբերություն չկա՝  արցախցի ես, հայաստանցի ես, թե սփյուռքահայ ես։

Թուրքերի համար մենք թշնամի ենք, և վստահաբար այսօր այստեղ հավաքվածները հայության համար են հավաքվել»,- ասաց նա։

ՀՀ ԱԳ նախկին նախարարն ասաց, որ այս հանրահավաքի իմաստն այսօր Արցախի և հայկական շահերի շուրջ է, որի  համար էլ եկել է մասնակցելու հանրահավաքին։

Արա Այվազյանն ասաց, որ իր պաշտոնավարման շրջանում ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումն  էապես տարբերվում էր այսօրվա իրավիճակից։

«Ես պնդում եմ, որ այն կեցվածքը, որը որդեգրել էր արտաքին գործերի նախարարությունը,  ճիշտը լուծում էր, և մենք պետք է կանգնենք այդ սկզբունքների հիման վրա։ Այսինքն՝ Արցախի հիմնահարցի լուծումը պետք է խարսխված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վրա»,- ասաց նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ