17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՌԴ ԱԳՆ-ը դրական է գնահատել ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը  Փարիզում ցույց տվեց կողմերի պատրաստակամությունը` շարունակելու քաղաքական երկխոսությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել  ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը, հաղորդում է “APA”-ն:

Նա ընդգծել է, որ ՌԴ ԱԳ նախարարությունը դրական է գնահատւմ ԱԳ նախարարների հանդիպումը, որը կայացավ հունիսի 18-ին Փարիզում: Լուկաշեւիչը նշել է, որ հուլիսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են այցելել տարածաշրջան:

“ԱԳ նախարարները կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության լուծման, շփման գծում վերջին ընթացքում տեղի ունեցած միջադեպերի, ինչպես նաեւ հումանիտար կապերի շարունակման վերաբերյալ”,-ընդգծել է Լուկաշեւիչը:

Անդրադարձ կատարելով Մինսկի խմբի համանախագահների կողմից Մեքսիկայում  արված հայտարարությանը` հատուկ ներկայացուցիչը կարծիք է հայտնել, որ “ղարաբաղյան խնդրի արագ կարգավորումը բխում է համանախագահող երկրների շահերից”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ