27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

“Վոյաժները” շարունակվում են

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը 2014 թվականի դեկտեմբերի 22-ին ներկայացրեց 2013 թվականի գործունեության տարեկան հաշվետվությունը՝ ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում արձանագրված խնդիրների ու մտահոգության հիմնական ոլորտների տեսքով:

Խմբի փորձագետ Ռոբերտ Ռևազյանը ներկայացրեց ՔԿՀ-ներում տիրող վատ վերաբերմունքի, հիերարխիկ հարաբերությունների ու խցերի գերբնակեցվածության հարցերն ու դրանց բացասական հետևանքները: Ինչպես նշվեց փորձագետի կողմից, բռնության դեպքերը իսպառ վերացված չեն, իսկ տիրող քրեական մթնոլորտն ու գումարով խաղերը շարունակում են դատապարտյալների նկատմամբ ճնշումներ գործադրել:

Դիտորդական խմբի անդամ Հասմիկ Հարությունյանը խոսեց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի հետ կապված օրենսդրական, ինստիտուցիոնալ ու պրակտիկ խնդիրներից:
“Պատժից վաղաժամկետ ազատման գործող համակարգում չկան հստակ չափանիշներ, թե որ դեպքում ինչ չափանիշներով է ազատման դիմումին ընթացք տրվում, իսկ որ դեպքում ոչ:

Ավելին, Քրեական օրենսգրքի որոշակի խումբ հոդվածների վրա դրված է քողարկված արգելք և այդ հոդվածներով պատիժ կրողները հնարավորություն չունեն վաղաժմկետ ազատվելու համար, օր ՀՀ Քր. Օր 104, 112, 113, 175, 176, 178, 179,215, 266, 268″:

Խմբի անդամ Աննա Մելիքյանի խոսքերով այս և խնդրահարույց այլ հարցերով բողոք ներկայացնելու մեխանիզմներն արդյունավետ չեն և բացակայում է դրանց նկատմամբ վստահությունը:
Անդրադառնալով առկա կոռուպցիոն ռիսկերին՝ Արթուր Սաքունցը նշել է, որ տարբեր ծառայությունների համար տարբեր սակագներ են գործում, ինչը վկայում է այն մասին, որ կոռուպցիան գործուն բնույթ ունի և շարունակում է մնալ չհաղթահարված:

Դիտորդական խումբը իր մտահոգությունն է հայտնել այս և ՔԿՀ-ներում առկա այլ խնդիրների վերաբերյալ, որոնք շարունակում են մնած չլուծված և բացասաբար ազդում ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության վրա:

Աղբյուրը`prwb.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ