05 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կոմիտաս վարդապետի հարցը կքննվի

Հայ առաքելական եկեղեցու կողմից սրբադասման կարգը շարունակական է դառնալու: Այս մասին այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողներին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նշենք, որ ապրիլի 23-ին եկեղեցին 400 տարվա ընդմիջումից հետո կատարելու է ցեղասպանության նահատակների սրբադասում: 

՛”Այս փուլում միայն ցեղասպանության մեր նահատակների սրբադասման գործընթացն է, որ տեղի է ունեցել, բայց սրբադասման հանձնախմբի գործունեությունը՝ հայրապետների տնօրինությամբ և օրհնությամբ, շարունակական է լինելու՛՛:

Սրբադասման համար տարբեր ճյուղերի ուսումնասիրություն է լինելու: Առաջինը Կոմիտաս վարդապետի սրբադասման հնարավորությունն է քննվելու, երկրորդը՝ ցեղասպանության ժամանակ անհատների սրբադասումը, որոնց մասին վկայություններ կան, որ հավատի նահատակություն է տեղի ունեցել, երրորդ՝ ստալինյան բռնապետության ժամանակ հոգևորականների ու աշխարհականների, չորրորդը՝ ընդհանրապես մինչև հիմա եղած բոլոր անձանց, որոնց հնարավորությունը կա ներկայացնելու սրբադասման, և հինգերորդ՝ նրանց, որոնք մինչև ցեղասպանությունն ընկած ժամանակ հայտնի են ու հայտնի չեն:

՛՛Հավանաբար տոմարական ճշգրտություններ կլինեն, նոր սրբերին եկեղեցական տոնացույցում ընդգրկելու հարցը կբարձրանա՛՛,-նշեց սրբազանը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ