26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սոչիից ձեզ քյար մնաց (դեռևս) ձեռքում բռնած զոնտիկը և մարդասպան Ալիևի հետ լափելու հնարավորությունը. Արմեն Աշոտյան

Կապիտուլյանտների իշխանությունը Սոչիի հանդիպումից հետո դիմում է իր սիրած այլասերմանը. մանիպուլյացիա, կեղծիքներ, պատասխանատվության բարդում ուրիշների վրա, զազրախոսություն և գեոպոլիտիկ աճպարարություն։

Խաղատախտակ են նետվել հիմնականում ձիուկները, փղիկները և պեշկաները՝ փաթեթավորված հատուկ հանձնարարություններով մանկուրտների, սուտի փորձագետների, քավորուրաց ոչնչությունների լատեքսյան ծածկույթով։

Ի՞նչ են հիմնականում փորձում ձեզ հրամցնել։

  1. Փորձեցինք «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը ներառել հայտարարության մեջ, բայց չստացվեց. Ադրբեջանը դեմ էր։

Իրականություն. նախ ոչ մի ապացույց, որ դա արվել է, չկա։ Եվ երկրորդը. բա ձեզ 2 տարի է, ինչ ասում ենք, որ դուք չեք կարող այլևս հավասարը հավասարի պես բանակցել ձեզ նսեմացրած ու ծաղրած մարդասպան Ալիևի հետ։

  1. Պուտինն է մեղավոր։

Իրականություն. իհարկե, սպասելիքները Ռուսաստանից ավելի մեծ էին հանդիպումից առաջ, բայց եթե մեզանով պիտի նախևառաջ զբաղվի Պուտինը, դուք ինչի՞ գլուխ եք նստած եղել Սոչիում։ Վեներա Միլոսսկայի՞…

  1. Մեզ հաջողվել է (այստեղ լիքը հիմարություններ, որոնցից ամենակարևորը՝ «կորիդոր չտվինքն է»):

Իրականություն. Միջանցքի հարցը սարքել եք դավաճանություններ ու տխմարություններ արտաթորող ձեր բոլոր բնական բացվածքների պրոբկա։ Նոյեմբերի 9-հայտարարության մեջ Սյունիքով միջանցք չկա։

Սակայն Գորիս-Կապանը տվեցիք թուրքին, որ իբր «միջանցք չտաք»։

Հետո Բերձորը տվեցիք թուրքին նույն հիմնավորմամբ։ Միջանցքի հարցը սարքել եք հոռոմի էն բանից ու փորձում եք մեզ վրա այն ծախել, անկախ օրակարգից և հանգամանքներից։

  1. Սոչին Պրահայի շարունակությունն էր։

Իրականււթյուն. ինչպես կասեր ռուսը. хрена с два. Իսկ ինչպես կասեր ամերիկացին. Go f&&k yourself. Ձեր միկրոսկոպիկ գլուխներից հազարապատիկ մեծ արտաթորանք եք կերել այս ընթացքում ու մեզ մտցրել երկու հսկաների պայքարի ճաշացանկի մեջ։

Եվ երկրորդը, բա որ այդպիսի դիվանագիտական տաղանդ ունեք, որ Ռուսաստանի և Արևմուտքի մոտեցումները մերձեցնեք, հենա վիզ դրեք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը վերագործարկեք, տխմարներ։

Սոչիից ձեզ քյար մնաց (դեռևս) ձեռքում բռնած զոնտիկը և մարդասպան Ալիևի հետ երեկոյան լափելու հնարավորությունը։

Իսկ մենք մնացինք մեր ցավերի, կորուստների, տագնապների ու մեր բոցկլտացող զայրույթի մեջ

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ