29 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մեր հայրենիքի հանձման գրասենյակը գտնվում է Երևանի կենտրոնում։ Մի փնտրեք այն օտար մայրաքաղաքներում

Այս գավառական շուստրիները իրենք իսկ հանձնում են Արցախը, իսկ մեղքը փորձում են գցել օտարի գրպանը։ Այդ մասին ֆեյսբուքյան հանրագրում ասել է «Զանգի» հայկակական հավելվածի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը։ «Ռուսը, ֆրանսիացին ու ամերիկացին Հայից ավելի Հայ չեն կարող լինել։

Ո՜չ եվրոպացիները, ո՜չ ամերիկացիները, ո՜չ ռուսները երբեք չեն պահանջել, ու ներկայում էլ չեն պահանջում հրաժարվել Արցախից, եթե դա իհարկե չեն անում Հայաստանի իշխանությունները։ Իսկ երբ ՀՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնում հրաժարվել Արցախից, ապա նրանք ստեղծված իրողության պայմաններում փորձելու են մաքսիմալ իրենցը պոկել։

Այս գավառական շուստրիները իրենք իսկ հանձնում են Արցախը, իսկ մեղքը փորձում են գցել օտարի գրպանը։

Եթե մենք կոշտ կերպով չպաշտպանեցինք մեր շահերը, ապա ոչ դաշնակից ենք ունենալու, ոչ օգնող։ Դաշնակցում և օգնում են նրանց, ովքեր առնվազն պայքարելու կամք են ցուցաբերում։ Եթե դու քեզ պահում ես ընկած էշի պես, ապա քո շուրջը միայն դանակավորներն են ավելանում։

Մեր հայրենիքի հանձման գրասենյակը գտնվում է Երևանի կենտրոնում։ Մի փնտրեք այն օտար մայրաքաղաքներում: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ