14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Շնորհակալություն Հովիկ Աբրահամյանին

Հովիկ Աբրահամյանն ընդունել է տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացածի համաձայն ընդունել է տարբեր տոնավաճառներում 
գործունեություն ծավալող տնտեսվարողներին: Վարչապետը նշել է, որ ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած  խորհրդակցության արդյունքում որոշվել է հետաձգել “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչեւ հուլիսի 1-ը:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ կառավարությունը քաղաքական ուժերի, հասարակական 
կազմակերպությունների եւ շահագրգիռ բոլոր մարմինների հետ քննարկելու է “Շրջանառության հարկի մասին” օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, բոլորի համար ընդունելի որոշում կայացնելու նպատակով:

Վարչապետը շեշտել է, որ հաշվի են առնվելու ներկայացվելիք կարծիքներն ու առաջարկությունները՝ օրենքի շուրջ առկա խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության նպատակը բիզնես միջավայրում հավասար պայմանների ստեղծումն է եւ գործադիրն անելու է ամեն ինչ, որպեսզի փոքր եւ միջին բիզնեսը կայանա ու զարգանա: 

Հանդիպմանը մասնակից տնտեսվարողները եւ հասարակական կազմակեպությունների 
ներկայացուցիչները ողջունել են կառավարության դիրքորոշումները եւ նշել, որ “Շրջանառության հարկի մասին” օրենքի փոփոխությունների հետ կապված վարչապետի ներկայացրած առաջարկն ընդունելի է իրենց համար:

ՓՄՁ-ների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ կրկին անգամ 
ընդունելու եւ իրենց խնդիրներն ու հարցադրումները լսելու համար:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ