24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կա նախագահի հանձնարարականը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, փետրվարի 2-ին, խոստմանը համաձայն, հանդիպել է “Նաիրիտ գործարան” ՓԲԸ աշխատակիցների հետ: Նախարարը ներկայացրել է աշխատավարձերի վճարման ու  պարտքի մարման  վերաբերյալ տեղեկատվությունն ու խնդրի լուծման համար իրականացվող քայլերը:

Նա  նշել է, որ ԱՊՀ Միջպետական Բանկի հետ շարունակվում են աշխատանքները “Նաիրիտ” գործարանի գույքը գրավից հանելու համար, որից հետո, հետագա գործարկման ընթացքում, գործարանին ոչ պիտանի գույքը կիրացվի:  Այդ կերպ հնարավոր կլինի  աշխատավարձի պարտքի մարման խնդիրն ավելի արագ կարգավորել:

Նախարարի խոսքով, քանի որ այդ գործընթացը բավական ժամանակատար է, ստեղծվել է “Նարիրտի” աշխատակիցներից կազմված աշխատանքային խումբ, որն արդեն ցուցակագրել է գրավի տակ չգտնվող գույքը և փորձելու է կարճ ժամկետում կազմակերպել դրա իրացումը: Նախարարը վստահեցրել է, որ իրացումից գոյացած գումարներն ուղղվելու են “Նաիրիտի” աշխատակիցների աշխատավարձի պարտքի  մարմանը, որն ի դեպ, վերջնահաշվարկի հետ միասին, կազմում է մոտ 15 մլն. դոլար, կամ 7,2 մլրդ դրամ: -Այդ պարտքն ամբողջությամբ պետք է վճարվի:  Ձեր աշխատավարձի պարտքի մարման խնդիրն անհանգստացում է բոլորիս: 

Կա հանրապետության նախագահի հանձնարարականը, որ այդ հարցը լուծվի հնարավորին սեղմ ժամկետում,- ասել է Երվանդ Զախարյանը:- “Նաիրիտի” աշխատակիցներից կազմված աշխատանքային խումբը պատրաստել է  այն ապրանքների ցանկը, որոնք մինչև ընդհանուր գույքը գրավից հանելը հնարավոր կլինի իրացնել:

Բայց այդ գործընթացը ևս ժամանակ է  պահանջում, քանի որ ցանկալի է, որ այդ գույքը իրացվի ոչ որպես ջարդոն: Նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ, այդ ամենը հաշվի առնելով, մինչև փետրվարի 25-ը նաիրիտցիներին կվճարվի ևս մեկ ամսվա աշխատավարձ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ