27 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ինչո՞ւ է ձերբակալվել ՛՛Ճոյտը՛՛

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին այսօր՝ փետրվարի 2-ին, ձերբակալել են:

Henaran.am-ի  տեղեկություններով՝ Հակոբ Հակոբյանին ձերբակալելու որոշում է կայացրել Ֆինանսների նախարարության հարկային ծառայության քննչական մարմինը: Նրան բերման են ենթարկել ոստիկանության աշխատակիցները եւ տեղափոխել ձերբակալվածների պահման վայր:

Մեզ հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչությունը ոչ հաստատեց, ոչ հերքեց տեղեկությունը: Մեզ խորհուրդ տվեցին դիմել հարկային ծառայության քննչական բաժանմունք: Այստեղ ժամը 18:00-ի դրությամբ հեռախոսազանգերի չի պատասխանում:

19:00

Ֆինանսների նախարարության հասարակայնության հետ կապերի ու լրատվական վարչության  տարածած հաղորդագրության համաձայն` Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը ձերբակալվել է 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ