27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Օսիկյանը շնորհակալ է

Փետրվարի 2-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն 
աշխատանքային հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարք Փրայսի հետ:

Ողջունելով հյուրերին` Ա. Օսիկյանը նախ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ դեսպանատան և այլ 
պատկան կառույցների կողմից քրեակատարողական ծառայության նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար, ապա հակիրճ ներկայացրեց համակարգում իրականացվող բարեփոխումների որոշ մանրամասներ և հույս հայտնեց, որ փոխհամագործակցության շրջանակներում քրեակատարողական ծառայության աշխատակիցները կշարունակեն վերապատրաստման դասընթացներ անցկացնել ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՄՆ-ում: 

Քլարք Փրայսը հետաքրքրվեց “Արմավիր” քրեակատարողական հիմնարկի առջև ծառացած 
խնդիրներից: 

Քրեակատարողական վարչության պետը ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր 
հավատարմատարին տեղեկացրեց, որ “Արմավիր” ՔԿՀ-ն արդեն իսկ գործարկվել է, բոլոր 
ծառայություններն իրականացնում են իրենց գործառույթները, վերջին օրերի ընթացքում հիմնարկ է 
տեղափոխվել շուրջ 30 դատապարտյալ:

Կողմերը զրուցեցին պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգի և փոխադարձ 
հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ