05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Կատարվածը չի կարող դատապարտել.

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը զրուցել է ԼՂՀ ԱԺ նախագահի հետ և ԼՂՀ նախագահի հետ՝ Բերձորի դեպքերի հետ կապված: ՛՛Այնտեղ իրենք ընդունելություն կունենան, և բոլոր մանրամասներով հնարավոր կլինի նաև այն ինֆորմացիան, որի պակասը զգում են, այսպես ամփոփել՛՛,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե դատապարտո՞ւմ է կատարվածը, ԱԺ նախագահը պատասխանեց. ՛՛Գիտե՞ք, ես կատարվածը չեմ կարող դատապարտել, որովհետև ես տեղում չեմ եղել: Մեր պատգամավորներից մեկն ՛՛անբարոյականություն՛՛ անվանեց, իսկ ես ավելին կասեմ, որ որևէ ակցիա եթե կապվի ապրիլի քսանչորսի հետ, անթույլատրելի է: Բայց եթե այդտեղ օրենքի խախտումներ են եղել, ինչ-որ մարդիկ խոշտանգվել են, կամ ինչ-որ ձևով նրանց իրավունքները ոտնահարվել են, կարծում եմ՝ ես այն անձնավորությունն եմ, որ պիտի անընդհատ ինֆորմացիա ստանամ՛՛:

ԱԺ նախագահը նշեց, որ խնդիրը դատախազության իրավասության ներքո է, բայց տեղյակ չէ՝ հարուցվել է արդյոք քրեական գործ, թե ոչ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ