29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան անզոր է հայկական սփյուռքի 100-ամյակի պրոպագանդայի դեմ. թուրք պատգամավոր

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ- MHP) Քոջաէլիից ընտրված պատգամավոր Լյութֆու Թյուրքքանը մեջլիսում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ թուրքական կառավարությունն անզոր է հայկական սփյուռքի` 100 ամյակի պրոպագանդայի դեմ, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը

Ինչպես հայտնում է «ulusalkanal.com.tr» լրատվական կայքը, պատգամավորը շեշտել է այն հանգամանքը, որ որ հայկական սփյուռքն ամենուր փաստավավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, գրքեր ու լուրեր է տարածում, իսկ թուրքական կառավարությունը, մասնավորապես իշխող «Արդարություն և զարգացում կուսակցություն»-ը (ԱԶԿ- AKP), «Լուրջ աշխատանքներ ենք տանում» խոսքերի բացի ուրիշ ոչինչ չի անում: 

Ընդդիմադիր գործիչը նաև քննադատել է Դարդանելի մարտերի 100 ամյակի կապակցությամբ երկրի արտգործնախարարության հրատարակած օրացույց-գրքույկում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի` Ծիծեռնակաբերդի նկարի ներառումը: Թյուրքքանի համոզմամբ` սխալ էր նաև ՀՀ նախագահին ապրիլի 24-ին կայանալիք Դարդանելի տոնակատարություններին մասնակցելու համար Թուրքիա հրավիրելը:

Նշենք, որ Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ Ծիծեռնակաբերդի լուսանկարի ներառումը վերոնշյալ օրացույց-գրքույկում սխալմունքի հետևանք է: Այժմ կատարվում է ծառայողական քննություն` պարզելու, թե ով է գործել այդ սխալը: 

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ