29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փակ նիստում Փաշինյանը ցիտել է Տեր-Պետրոսյանին եւ Քոչարյանին. Հրապարակ

«Սեպտեմբերի 28-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով էր գնացել՝ թիմակիցների՝ «Քաղպայմանագրի» պատգամավորների հետ հանդիպելու եւ հաշվետվություն ներկայացնելու արեւմտյան գործընկերների հետ իր վերջին բանակցությունների, այցերի վերաբերյալ։ Նա իր հետ խորհրդարան է տարել նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանին, ինչպես նաեւ անկուսակցական փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, ով, ի դեպ, ինչպես մեզ փոխանցեցին, հանդիպմանը մասնակցել է դիտորդի կարգավիճակով, երբեմն-երբեմն միայն Փաշինյանին ինչ-ինչ հարցերի վերաբերյալ հուշումներ անելով։
Վարչապետը նախ թիմակիցներին է ներկայացրել Հայաստանում առկա իրավիճակը եւ արտաքին կենտրոնների դիրքորոշումները՝ արձանագրելով, որ բարդ եւ պայթյունավտանգ ժամանակներ ենք ապրում։ Եվ ամենակարեւորը՝ հիասթափեցրել է նրանց, ովքեր մեծամեծ հույսեր էին կապում Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ-ի հետ՝ ակնկալելով վերջիններիս աջակցությունը, ինչն էլ թույլ կտար վերջնականապես դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց, դադարեցնել Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին եւ մաս կազմել արեւմտյան աշխարհին։
Նիկոլ Փաշինյանն անկեղծացել է, որ արեւմտյան պաշտոնյաներն ավելի կտրուկ հայտարարություններ են անում, քան հակված են նույնպիսի քայլեր անելու։ Խոստովանել է՝ դիցուք, մեր ակնկալիքները հիմնականում զենքի ու Ադրբեջանի նկատմամբ սանկցիաների տեսքով են, սակայն վերջինն անիրատեսական է, իսկ Հայաստանին զենք վաճառելու ԱՄՆ-ի պատրաստակամությունն էլ անորոշ է․ եթե լավագույն դեպքում գործընթացը հաջողությամբ պսակվի, ապա դա երկարատեւ պրոցես է, իսկ ժամանակը մեր օգտին չի աշխատում։
Այդուհանդերձ, սա չի նշանակում, որ պետք է կրկին ինքնամոռաց նետվենք Ռուսաստանի գիրկը եւ ենթարկվենք նրա կամայականություններին՝ ասել է Փաշինյանն ու այս համատեքստում ցիտել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ասելով, որ անգամ նրա պես ռուսամոլն է բարձրաձայնում ՌԴ-ի՝ մեր նկատմամբ պարտավորությունների թերացման մասին։ Ավելի ուշ՝ մեկ ուրիշ դրվագով էլ մեջբերել է Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը՝ կրկին Ռուսաստանի դիրքերի թուլացման հետ կապված։ Փաշինյանն ասել է, որ անհրաժեշտ է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարել եւ չվախենալ դրանից․ եթե պետք է, քննադատել ՌԴ-ին, եթե չօգնեն՝ Արեւմուտքին։
ՔՊ-ի արեւմտամետներն առիթը բաց չեն թողել՝ ընդվզելու Փաշինյանի դեմ։ Իհարկե, դա արել են հարցադրումների տեսքով․ իսկ գուցե ԱՄՆ-ն պահանջում է, որ դո՞ւրս գանք ՀԱՊԿ-ից, եւ դա՞ է մեզ աջակցելու նախապայմանը՝ ասել են նրանք։ Սակայն Փաշինյանը պատասխանել է, որ նման հրապարակային պահանջ չի ներկայացվում, գուցե ակնարկներ արվում են, բայց դրանց պետք չէ շատ լուրջ վերաբերվել, քանի որ, չնայած այդ կառույցի անգործությանը, ՀԱՊԿ-ից դուրս գալը կարող է շատ ծանր հետեւանքների հանգեցնել։
Ներկաները Փաշինյանի «մանթրաժ» վիճակից հասկացել են, որ իրավիճակն իսկապես ծանր է, եւ լարախաղացությամբ այսքան տարի գոյատեւած վարչապետն անգամ մոլորված է։
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Փաշինյանն ասել է՝ կողմերի դիրքորոշումը չի փոխվել, Արեւմուտքը կրկին պահանջում է անհապաղ ստորագրել պայմանագիրը՝ հրաժարվելով Արցախից եւ ճանապարհների ապաշրջափակման մասին պայմանավորվածությամբ, իսկ «Մեղրիի միջանցք» կամ «ճանապարհ» կոչվածը կլինի հայկական վերահսկողության ներքո։ Ռուսաստանը հնարավորինս փորձում է ձգել պայմանագրի ստորագրումը, քանի որ դրանով կկորցնի Արցախում վերահսկողությունը։ Կամ էլ՝ եթե ստորագրվի, ապա պայմանագրում նշվի, որ Արցախի կարգավիճակի հարցը թողնվում է հետագա բանակցություններին, ինչին կտրականապես դեմ է Ադրբեջանը։
Ներկաները Փաշինյանի խոսքից հասկացել են, որ նա առանձնապես դեմ չէ առանց Արցախի տարբերակին, սակայն արեւմտյան դաշնակիցների առաջ նախապայման է դրել՝ պայմանագիրը կստորագրեմ, եթե ադրբեջանական զորքերը դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից։ Խոսքը ոչ միայն Սեւ լճի տարածքի մասին է, որը բռնազավթել են 2021-ի գարնանը, այլեւ դրանից հետո եւ հատկապես վերջին ագրեսիայի հետեւանքով նվաճված տարածքների, որոնց չափը, պարզվում է, մի քանի անգամ ավելին է, քան խորհրդարանում անցած անգամ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության երեկվա նիստում նա խոստովանեց, որ խոսքը ոչ թե 10 ք/կմ տարածքի մասին է, այլ՝ մի քանի անգամ մեծ։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀՀ ԶՈւ ԳՇ պետը, խոսելով Ջերմուկի ուղղության մասին, հայտնեց, որ հակառակորդն իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ եւ մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչեւ 7,5 կմ խորությամբ, ինչը նշանակում է, որ խոսքը միայն Ջերմուկում 63,75 ք/կմ տարածք գրավելու մասին է։
Փաշինյանն ասել է, որ ներկա իրավիճակն ու Ադրբեջանի գործողություններն էլ ավելի անորոշ են դարձնում խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարը, քանի որ չնայած կոնգրեսականների, Ֆրանսիայի նախագահի եւ մյուսների կոշտ հայտարարություններին, Ադրբեջանը ոչ միայն դուրս չի գալիս ՀՀ տարածքից, այլեւ նոր սադրանքների է գնում։ Ի դեպ, օրերս Ֆրանսիայից են դիտորդներ ժամանելու՝ դիտարկելու հայ-ադրբեջանական սահմանը։
ՀԳ․ Մի բան ակնհայտ է․ մինչ Փաշինյանը հույսը դրել է, որ ինչ-որ կենտրոններ Ադրբեջանին կստիպեն ելման դիրք վերադառնալ, Ալիեւն ավելի մարտական է տրամադրված եւ նույն օրը, երբ Փաշինյանը խորհրդարանում հանդիպում էր թիմակիցների հետ, հերթական հարձակումը գործեց Ջերմուկի ուղղությամբ։ Նա փորձելու է ուժի միջոցով հասնել սահմանների՝ իր համար ցանկալի դեմարկացիային ու դելիմիտացիային

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ