05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նիկոլի և «նիկոլիկների» հակառուսական պասերով խաղերը /ֆոտո/

Նիկոլի և “նիկոլիկների” հակառուսական պասերով խաղերը (լուսանկար)
Այսօր կառավարության նիստի ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնում զմռսվածի հերթական անապացույց հայտարարությունը, թե “Ադրբեջանը հաջողություն ունի նաև մեր դաշնակիցների մասով․ վճարված գումարի ռազմական մատակարարումները չեն կատարվում Հայաստանին”, շարունակություն էր ունենալու և այս անհասցե մեղադրանքներին, ըստ սցենարի, միանալու էին Նիկոլին սապասրկող “նիկոլիկները”, որոնք, ի տարբերություն իրենց առաջնորդ Նիկոլ Անհողի արդեն կոնկրետ մեղավորի էին մատնանշելու…Ու այդ մեղավերը, այո՛, այո՛՝ Ռուսաստանն է…
Ասեմ, որ Նիկոլ Ահնողը իր ելույթում կոնկրետ մեղավորի չի նշել և խոսել է հոգնակի՝ “դաշնակիցՆԵՐ” և պաշտոնապես Մոսկվային չի մեղադրել մեր գնած զենքը մեզ չմատակարարելու համար… Հետաքրքիր է, թուրքի շուն լինելու մասին երազող սույն կերպարը որտեղի՞ց է վերցրել, որ Նիկոլը նկատի է ունեցել հենց ռուսներին և այդ ամենը իր կողմից “պաշտոնապես” հաստատված է համարում…
Ամեն դեպքում, սցենարը շատ պարզունակ էր և խղճուկ՝ ինչպես Նիկոլ Արցախատուն, ով այնքան վախկոտ է, որ Մոսկվային ինչ-որ բան հասկացնելու կամ ասելու համար օգտագործում է այսպիսի հակառուսական պերսոնաժներին, որի նմանների հետ հաճախակի “շաբաշներ” է կազմակերպում ու այդ ամենն անվանում “արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպում”…
Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 16-ին կապիտուլյանտ Նիկոլն ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ մեզ զենք ոչ ոք չի վաճառում, այն դեպքում, երբ այսօր իր մանկլավիկների բերանով մեղադրում է ՌԴ-ին մեր գնած զենքը չմատակարարելու համար, ինչպես նաև ԶԼՄ-ներից պարզվեց, որ ՀՀ-ն Հնդկաստանից 270 միլիոն դոլարի սպառազինություն է գնել… Ստացվում է՝ Նիկոլ Անհողը ստում էր…
Հ.Գ. Ինչ վերաբերվում է Նիկոլի հակառուսական իր շրջապատի հետ պասերով խաղերին, ապա դա արդեն Մոսկվայի խնդիրն է…

Գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ