17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Վարդան Պետրոսյանը դատապարտվեց. նա ապրիլին ազա՞տ կարձակվի /վիդեո/

Դերասան Վարդան Պետրոսյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվեց  ազատազրկման  5 տարվա ազատազրկման, 3 տարի զրկելով մեքենա վարելու իրավունքից:

Պետրոսյանը այսօր կրում էր եռագույն շարֆով էր, որը նրան նվիրեց “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է “Վազ 21214” մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով “Վազ-21214” մակնիշի մեքենայի ուղեւորներ Էդվարդ եւ Էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ “Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ”։

Անկախ նրանից՝ տուժող կողմը կբողոքարկի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, թե ոչ, Վարդան Պետրոսյանը ապրիլին արդեն տանը կլինի:

Վճռի հրապարակումից հետո փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ լրագրողների հետ զրույցում նշեց, որ համաձայն չէ ընդհանուր իրավասության  դատարանի վճռի հետ եւ վստահ է, որ տուժող կողմը նույնպես դժգոհ կմնա:

“Գիտենք, որ շուտով ենթադրաբար կլինի համաներման ակտ, որը կտարածվի նաեւ Վարդան Պետրոսյանի պատժաչափի վրա: Եթե տուժող կողմը որոշի բողոքարկել այս վճիռը, Վերաքննիչ դատարանին ոչինչ չի մնա, քան գործը կարճել եւ Վարդան Պետրոսյանին դատարանի դահլիճից ազատ արձակել:

Այսինքն՝ ապրիլին նա բոլոր դեպքերում ազատության մեջ կհայտնվի՝ անկախ նրանից՝ տուժող կողմը կբողոքարկի վճիռը, թե ոչ”,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ