27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Զապն ազատ է արձակվել

”Նուբարաշեն” ՔԿՀ-ից ազատ է արձակվել ”օրենքով գող” Անդրանիկ Սողոյանը /Զապ/: Henaran.am-ի հետ զրույցում ՔԿՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ նա  ազատ է արձակվել  ՔԿՀ-ի պետի որոշման համաձայն:

Հիշեցնենք, որ 28.02.2013 թ. Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը /մականունը՝ ”Զապ’/ Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի /սպանութուն/, 235 հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա  ազատազրկման:

20.10.2014  թ. Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից  տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում:

Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր  վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից  հայտնաբերել և բերման են ենթարկել Անդրանիկ Սողոյանին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ