14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ո՞ւմ դեմ պետք է օգտագործվի Հայաստանը: Ու կինոն կավարտվի Թուրքիայի «full» մուտքով տարածաշրջան

Մի ցնծություն,մի ուրախություն…
Կարող է Վանն ու Մուշն ազատագրել ենք,Շուշիում էլ՝ հայոց եռագույն ենք տեղադրել։
Չե՞ք ուզում Արեւմուտքից եկած տիկնոջից հարցնել՝ Սեւրի պայմանագրի ու Վիլսոնի իրավարար վճռի իրականացումից ի՞նչ կա։
Երեւի մոռացել եք հա՞ ,որ Սեւրի պայմանագրից հետո ԱՄՆ-ն հրաժարվեց Հայաստանի մանդատից ու Հայաստանին միայնակ թողեց թուրքերի դեմ պատերազմում։
Ինչների՞դ վրա եք ուրախ,որ Արեւմուտքը՝ Հայաստանը ,Ուկրաինան ու Թայվանը նույն շարքում է տեսնում։
Ուկրաինան ծաղկուն երկիր էր,իսկ հիմա դարձել է պլացդարմ Ռուսաստանի դեմ պատերազմի համար՝ կորցնելով տարածքներ ու տալով հազարավոր զոհեր։
Թայվանն էլ ՝ Չինաստանի դեմ են օգտագործում։
Արեւմուտքը չեմպիոն է բարեկամ կամ նույն ժողովուրդների տարբեր հատվածների միջեւ «կռիվ» սարքելու
գործում։
Հիմա հերթը Հայաստանի՞նն է…
Ո՞ւմ դեմ պետք է օգտագործվի Հայաստանը։
Դաշնակից Ռուսաստանի՞,թե՞՝ բարեկամ Իրանի։
Կա կարծիք՝ երկուսի դեմ միաժամանակ։
Ու կինոն կավարտվի Թուրքիայի «full» մուտքով տարածաշրջան ։
Հայաստանի փոխարեն կլինի Էրմենիստանը, որտեղ ստամոքսներս կլցնենք իսկենդեր կամ դյոներ քյաբաբով ու կոկա կոլայով։
Կարեւորը ստամոքսը լիքը լինի ,չէ՞…
Հարցնում է ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ