21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

6 անգամ ՛՛դատված՛՛ ՛՛Հարվարդի շրջանավարտ՛՛ Արսենը աղջիկներով փող է աշխատել. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛-ը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ավարտվեց Արսեն Սիմոնյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկինում 6 անգամ դատապարտված, 30-ամյա Արսեն Սիմոնյանը հերթական պատժաչափը կալանավայրում կրելու ժամանակ ‘’Օդնոկլասնիկի’’ սոցիալական կայքի միջոցով ծանոթացել է Սեդայի (անունը փոխված է) հետ, թաքցրել իր ամուսնացած լինելու հանգամանքը, խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով մաս-մաս աղջկանից հափշտակել է 6 միլիոն 700 հազար դրամ կանխիկ գումար:

Արսեն Սիմոնյանին մեղադրանք է առաջադրված խարդախության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Արսեն Սիմոնյանը Արմավիրի մարզի բնակիչ է: Դատարանում  նա խոսում էր՝ իր խոսքին փորձելով ծանրակշռություն հաղորդել: Ըստ երևույթին՝ այդպես էր խոսել նաև ՛՛Օդնոկլասնիկի՛՛ կայքով և այլ եղանակներով ծանոթացած աղջիկների հետ ու տպավորություն էր գործել նրանց վրա: Իսկ դատարանում ամբաստանյալն ասաց. ՛՛Իմ մոտ ամեն ինչ մի քիչ բարդ ա՛՛:

Վերջին անգամ ամբաստանյալը դատապարտվել է 2010 թվականին: Խարդախությունների ու նախորդ հանցագործության՝ ավազակության համար նա դատապարտվել էր 10 տարի ազատազրկման, իսկ պատժի սկիզբը հաշվվել էր 2009 թվականի դեկտեմբերի 18-ից:

Ներկա գործով կայացված դատավճռում դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալը վատառողջ է… իր հայտարարությամբ, այսինքն՝ նրա վատառողջությունը հաստատող փաստաթղթեր դատարան չեն ներկայացվել:

2011 թվականի հունվարին Արսեն Սիմոնյանն օրինական կարգով, զագսի գրանցումով ու վկայականով ամուսնացել է: Այդ ժամանակ նա գտնվել է կալանավայրում: Նրա հետ օրինական ամուսնությամբ կյանքը կապած կինը հավատացել է Արսենի հմայքներին ու խոստումներին՝ ամուսնանալու աստիճան:

Արսենն ավարտել է 9-րդ դասարանը, նա անգամ լիարժեք միջնակարգ կրթություն չի ստացել: Սակայն դա չի ազդել Արսենի ընդհանուր մակարդակի վրա, որովհետև այս գործով տուժողին նա հավատացրել է, թե ավարտել է մի շարք համաշխարհային նշանակության ուսումնական հաստատություններ, մասնավորապես՝ Հարվարդի համալսարանը:

Արսենը, ըստ տուժողի, տիրապետում է անգլերենին, նրա հետ խոսելիս աղջիկը չի կասկածել, որ գործ ունի շատ լավ կրթություն ստացած երիտասարդի հետ:

2010 թվականին կայացված դատավճռով սահմանված պատիժը Արսեն Սիմոնյանը կրել է ՛՛Վանաձոր՛՛ ՔԿՀ-ում, հենց այնտեղից էլ ծանոթացել ու մոլորեցրել է գործով տուժող աղջկան՝ Սեդային:

Արսենը ներկայացել է որպես Ալեքսանդր Ամրամի Դովլաթբեկյան՝ Ռուսաստանում և Իսպանիայում ապրող ու ծաղկուն գործարարությամբ զբաղվող ինտելեկտուալ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ