15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանը կիրառել է ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, ԱԹՍ-ներ. խոցվել է շտապօգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան. Լուսանկարներ

Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը կանխամտածված և նպատակաուղղված հարձակման թիրախ են դարձրել խորը թիկունքում գտնվող քաղաքացիական օբյեկտները և ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող քաղաքացիական բնակչությանը, այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։

«2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ից, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զինված ուժերի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի ակտ իրականացնելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, կոպտորեն խախտելով 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների, Առաջին լրացուցիչ արձանագրության պահանջները, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, կանխամտածված և նպատակաուղղված հարձակման թիրախ են դարձրել խորը թիկունքում գտնվող քաղաքացիական օբյեկտները և ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող քաղաքացիական բնակչությանը։

Մասնավորապես՝ հարձակման օբյեկտ են դարձվել (հրետակոծվել են) Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերը, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի վրա թիրախավորվել և խոցվել է շտապ օգնության տարբերանշանը կրող ավտոմեքենան։
Նախաքննությունը շարունակվում է», – ասվում է ՔԿ հաղորդագրությունում։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ