18 Մայիսի, Saturday, 2024
KFC

”Տպավորություն են թողնում, թե Ադրբեջանի ղեկավարի շուրթերով կարելի է ”մեղր խմել” ”

”Այդպիսի հայտարարությունները տպավորություն են թողնում, թե Ադրբեջանի ղեկավարի շուրթերով կարելի է ”մեղր խմել”, բայց դա չի համապատասխանում իրականությանը”,-այսօր Իրանի ԱԳՆ-ի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանն՝ արձագանքելով Դավոսում Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ ամբողջ աշխարհում բոլոր հակամարտությունների կարգավորման հիմքում պետք է դրվեն միջազգային իրավունքի միևնույն նորմերը:

՛՛Իրական տպավորությունն այն է, որ կան միջազգային իրավունքի սկզբունքներ և նորմեր, և մյուս կողմից՝ միջազգային իրավունքի և սկզբունքների ադրբեջանական ընկալում: Հիշեցնեմ, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները ընկած են հիմքում այն առաջարկների, որոնք արվել են եռանախագահող երկրների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ: Հիշեցնեմ նաև, որ դրանք երեք սկզբունքներն են՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն: Ի պատասխան այն կոչերի, որոնք արվել են եռանախագահ երկրների կողմից, անգամ՝ նախագահների մակարդակով արված կոչերի՝ Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր հանձնառությունը՝ այդ սկզբունքների հիման վրա հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Իսկ Ադբեջանը այդպես էլ չի արտահայտում իր դիրքորոշումը՝ ի պաշտպանություն միջազգային իրավունքի այդ սկզբունքների: Դա ցույց է տալիս այդ հայտարարությունների հակասությունը, որ անում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները նայած՝ որ հարթակում են գտնվում և ինչպես են ուզում ընկալվել այդ հարթակներում։ Բայց, իրականում, երբ տարբեր միջազգային կազմակերպություններ քննադատություններ են հնչեցնում Ադրբեջանի հասցեին, Բաքուն ասում է, որ այդ կազմակերպությունները ոչինչ չեն հասկանում: Երևի հասկացողները միայն ադրբեջանցիներն են՛՛,-եզրափակել է նախարարը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ