Ծպտված ազգադավ ուժերի ձեռագիրը պարզ է. Արմեն Նավասարդյան
ՀՀԿ անդամ Արմեն Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ներկայիս իշխանությունները, եթե նախկինում անփութորեն ձգտում էին թաքցնել իրենց ազգադավ էությունը, ապա այժմ գործում են բացահայտ կերպով. նրանք ունեն իրենց իշխանության մի քանի հուսալի հենարաններ…
Հենարաններից մեկն էլ հասարակության այն հատվածն է, որն անընդհատ մանիպուլացվում է իրականում ազգադավերի թիկունքը պահող, բայց ընդդիմադիր ձևացող ուժերի կողմից…
Հոգեբանության մեջ կա այսպիսի երևույթ, երբ <<յուրաքանչյուր ոք սեփական վարքին տալիս է այնպիսի բացատրություն, որը ողջամիտ թվա և իրեն, և իր շրջապատին…
Այսինքն ներքին անձնական կարգ ու կանոնի ու բարօրության պահպանման համար մարդու բնության մեջ ներդրված է իրեն գոհացնող բացատրություն տալու պահանջմունքը, կարիքը…
Անկախ նրանից, թե որքան իռացիոնալ ենք մենք վարվում իրականում, մենք փորձում ենք խելամիտ թվալ ինքներս մեզ և ուրիշներին:
Սեփական վարքի ռացիոնալիզացիան օդի պես անհրաժեշտ բան է…
Բայց միշտ չէ, որ սեփական վարքի բացատրությունը լինում է ադեկվատ ու համապատասխանում է իրականությանը…Շատ հաճախ ինքնահանգստացման նպատակներով ցանկալին ներկայացվում է իրականի փոխարեն և «սևը ընկալվում է սպիտակ», այսինքն ինքնախաբեության ճանապարհով ձեռք է բերվում այսպես կոչված ռացիոնալիզացիա…Սա արդեն ոչ թե անվնաս իլյուզիա է, այլ իրականության հետ կապի կորուստ ու հեռացում դեպի կեղծ պատկերացումների, գաղափարների աշխարհ, որոնց անպայման հետևում է կամ ներքին, կամ արտաքին կոնֆլիկտ, իսկ արդյունքում նաև անխուսափելի նևրոզ` այս կամ այն դրսևորմամբ…>>…
Այսօր ոմանք, ովքեր նախկինում սատարել են Փաշինյանին նաև վերոնշյալ ուժերի ստերով ու հիմար մտքերով վարակված` փորձում են ձեռք բերել ռացիոնալիզացիա այս դեպքում արդեն այն ինքնախաբեության միջոցով, որ եթե «նենգ» ՀՀԿ-ականները Փաշինյանին չբերեին ասպարեզ, իրենք ազգադավ Փաշինյանին չէին սատարի։ Նկատելի է նաև, որ ոմանց մոտ արդեն իսկ առաջացել է այս կամ այն դրսևորմամբ նևրոզ, որովհետև, երբ իրենց սխալ վարքագիծը մատնանշում ենք, առավել ագրեսիվ են սկսում հիմարաբանություններով հակադարձելը…
Ծպտված ազգադավ ուժերի ձեռագիրը պարզ է, ոմանց «ուղղորդում են», որ ավելի շատ պայքարեն ազգադավերի դեմ պայքարող ՀՀԿ-ի և ոչ թե ազգադավերի դեմ…»: