07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանցի զինվորներին չհանձնված հայ զինվորին ՊՆ-ն նույնականացնելու աշխատանքներ է սկսել. «Փաստինֆո»

Ադրբեջանցի մի քանի տասնյակ զինվորներին հանձնվել հրաժարված հայ զինվորին Պաշտպանության նախարարությունը նույնականացնելու աշխատանքներ է սկսել։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից։

 

Նրա հաղորդմամբ՝ Պաշտպանության նախարարությունը ամսաթվի ճշգրտման, տեղորոշման եւ անձի նույնականացման աշխատանքներ է սկսել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուս լրագրող, ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը տեսանյութ էր հրապարակել, որտեղ հրացանով եւ նռնակով զինված հայ զինվորը փորձել է խանգարել ադրբեջանցիների շարասյան երթը։

 

Տեսանյութում լսվում է, թե ինչպես են ադրբեջանցիները փորձում համոզել հանձնվել հայ զինվորին, որը հրաժարվում է, եւ միայնակ ընդդիմանում մի քանի տասնյակ ադրբեջանցի զինվորների։ «Դուք վախկոտներ եք», – ասում է նա ու բարձացնում ինքնաձիգը ու զենքը ձեռքին սպանվում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ