05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Մարդիկ տեսնելով, որ բացի խժռելուց, սեղանապետից այլ բան սպասելն անիմաստ է անցնում են «գրոհի»»

Սենոր Հասրաթյանը ֆեյսբութքյան իր էջում գրում է․ «Պատկերացրեք սեղան` անհրաժեշտ գրեթե բոլոր ճաշատեսակներով:

Պատկերացրեք նաև, որ հավաքվել են մարդիկ, ովքեր ոչ միայն անտեղյակ են, թե ինչպես է պատրաստվել այդ սեղանը, այլև զուրկ են դրանից օգտվելու տարրական մշակույթից…

Շարունակեք պատկերացնել, որ սեղանի շուրջ հավաքված մարդկանց միակ հույսը սեղանապետն է, և բոլորը կարծում են, որ նրանից ոչ միայն կսովորեն սեղանից օգտվելու կարգը, այլև նրա օգնությամբ ինչ-որ բան կավելացնեն սեղանին…

 

Սակայն, մինչ մարդիկ համակ ուշադրությամբ սպասում են սեղանապետի առաջին ուսուցանող քայլին, վերջինս փնթի ագահությամբ վերցնում է ամենալավ ճաշատեսակի ընտիր կտորն ու սկսում ատամներով պատռոտել… Մարդիկ տեսնելով, որ բացի խժռելուց, սեղանապետից այլ բան սպասելն անիմաստ է, հետևելով նրա օրինակին, նույն ագահությամբ անցնում են «գրոհի» և… որոշ ժամանակ անց չի լինում ոչ միայն որևէ ճաշատեսակ, այլև՝ սեղան…

Չգիտեմ, թե որքանով է տեղին համեմատությունը, բայց, կներեք, այսօր մեր Հայրենիքը շատ նման է հենց այդ սեղանին…»

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ