22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Ուղիղ հանդիպումից փախած Նիկոլ Փաշինյանը, փորձում է ինձ հետո խոսել «փախած» դեմքերով»». Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Ուղիղ հանդիպումից փախած Նիկոլ Փաշինյանը, փորձում է ինձ հետո խոսել «փախած» դեմքերով
Օգոստոսի 25-ին, Հանրային եթերում Պետրոս Ղազարյան հրավերով հարցազրույցի հրավիրված Սուրեն Սուրենյանցը հանդիսացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքական քվոտայով, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից Երևանի քաղաքապետ նշանակված Ալբերտ Բազեյանի խորհրդականը։

Նա Հանրապետական կուսակցության կայացման գործում ամենանշանակալի ներդրումն ունեցած գործիչներից մեկին՝ Վազգեն Սարգսյանին համարել է մեր ժամանակների ամենակարևոր գործիչներից մեկը (թերևս միակ ուշագրավ տեսակետն իր կյանքում)։

 

Այնուհետև նա անդամակցել է Նիկոլ Փաշինյանի հետ դաշինք կազմած «Հանրապետություն» կուսակցությանը, որից հետո 2020 թվականին հիմնել է Դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը, որի պարագայում հետաքրքիր է իմանալ ոչ միայն երկրորդ կուսակցականի անունը, այլև դրա գոնե մեկ մարզային կազմակերպության գրասենյակի հասցեն։

Կենսագրական աղբյուրների սղությունը հնարավորություն չի տալիս պարզել, թե այս գործունեությունը Սուրեն Սուրենյանցն իրականացնել է շորթման համար դատապարտված լինելուց առաջ, թե՝ դրանից հետո, սթափ վիճակում, թե՝ ալկոհոլի ազդեցության տակ։

Պարզվում է այս մարդը ոչ միայն համարձակություն ունի ինձ պիտակավորելու և իմ պետական կառավարման համակարգում նվիրական աշխատանքը այդ ժամանակվա պետության ղեկավարի պրոյեկտ համարելու, այլև հանրային հեռուստաընկերության եթերից ինձ վիրավորելու համար՝ հաղորդավարի կողմից կեղծ ընդդիմության դասակարգման վերաբերյալ իր կարգավիճակին պարզաբանումներ չտալով (համացանից հնարավոր չեղավ գտնել նրա կենսագրության որևէ տարբերակ)։

Մեր ազնիվ պայքարի շահառուն լինելու է նաև Սուրեն Սուրենյանցը՝ հանրային կյանքում իր ճիշտ տեղում վերջնական հանգրվանը գտնելու իմաստով։

P.S.1 Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Պետրոս Ղազարյանին՝ մեր նախաձեռնության քարոզչական մասը Հանրային հեռուստաընկերության եթերում ինտենսիվ և կազմակերպված ձևով վարելու համար՝ անգամ անձնազոհության հաշվին։

P.S.2 Նիկոլ Փաշինյանը բավական չէ, որ թույլ տվեց առաջին սխալը՝ ինձ հետ առերեսվելուց փախչելով, հիմա էլ այս խեղճ անճարներին է որոշել գցել ոտքի տակ։ Անխիղճ անաստված։

Լուսանկարը՝ Սուրեն Սուրենյացի Facebook-ի էջից»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ