Կացնով խփելուց հետո զանգահարել է ոստիկանություն
Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի, հունվարի 23-ին, ժամը 02.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վարդաշենի 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչ, 1989 թ. ծնված Վահե Մ.-ն եւ հայտնել, որ ինքը կացինով մարդ է խփել:
Նույն օրը, ժամը 03.45-ին, “Էրեբունի” բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նշված հասցեից իրենց մոտ է տեղափոխել մոտ 60 տարեկան տղամարդու՝ “պոլիտրավմա” ախտորոշմամբ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02.30-ին, վիճաբանության ժամանակ Վահե Մ.-ն կացնով (բութ մասով) հարվածել է 1959 թ. ծնված Հրայր Հ.-ին:
Ըստ բժշկի տեղեկանքի Հրայր Հ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Ժամը 04.10-ին Վահե Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին: Կատարվում է հետաքննություն: