22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շարունակելու ենք պայքարել անկախությունը վտանգող մանր ու մեծ փորձերի դեմ. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Երբ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագրով սահմանվեց անկախ պետության հաստատման գործընթացի մեկնարկը, ամբողջ երկիրը, մի ընտանիք դարձած, անպատմելի ոգեւորության մեջ էր: Պատմական զարգացման հերթականությամբ՝ Հռչակագրով սահմանվածն ամրագրվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով եւ Հայաստանի Հանրապետության ճանաչմամբ:

 

Հռչակագիրը նաեւ մեր Սահմանադրության մշակման թույլտվությունն էր, ինչը եւ կյանքի կոչվեց

Տարիների հեռվից գնահատելով մեր ձեռքբերումները եւ Հռչակագրով բերած արժեքները՝ պարզ է դառնում այն գիտակցումը, որ անկախությունը վաստակած պարգեւ է, ինչն ավելի պարտավորեցնող է ստանալուց հետո: Յուրաքանչյուր օր անկախությունը պահպանելու հրամայական է, այն ամրացնելու ապացույցը՝ երբեք չավարտվող ջանքերը եւ չթուլացող զգոնությունը:

Մեր տեւական համառությամբ, չընկճվելու ժառանգությամբ եւ բացճակատ դիմակայելու ունակությամբ շարունակելու ենք պայքարել անկախությունը վտանգող տարբեր կողմերից եկող մանր ու մեծ փորձերի դեմ:

Եվ ինչպես Հռչակագիրն է սահմանում, մշտարթուն զգոնությամբ, ազնվորեն եւ մեծ պատասխանատվությամբ պետք է նպաստենք ժողովրդավարական, իրավական հասարակարգի զարգացմանը:

Շնորհավորում եմ Անկախության հռչակագրի օրվա առթիվ, ամուր լինենք»:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ