05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ոչ մեկը չի խուսափի պատասխանատվությունից․ Բերձորի և Աղավնոյի մասին՝ ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Խստօրէն դատապարտում ենք Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների իշխանութիւնների պարտուողական, իրար հետ համակարգուած, դերերի երեւութական բաժանմամբ՝ մինչեւ վերջ զիջելու քաղաքականութիւնը, որի վերջին օրինակներից մէկն է հայկական Աղաւնոյի եւ Բերձորի յանձնումը Ադրբեջանի Հանրապետութեան։

Ժողովրդի անունով իշխանութեան եկած եւ ժողովրդի թիկունքում ազգադաւ պայմանաւորուածութիւնների գնացող իշխանութիւնները ո՛չ միայն համաձայնել են յանձնել հայկական տարածքները թշնամուն, այլ նոյնի՛սկ այդ քաղաքականութիւնը վարում են իրենց պատախանատւութիւնը բարդելով ուրիշների վրայ։ Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնը հրաժարուելով Արցախի յատկապէս ինքնորոշման իրաւունքի եւ անվտանգութեան պաշտպանութեան պատասխանատւութիւնից՝ միաժամանակ հրահրում է հակառուս տրամադրութիւններ՝ յաւելեալ վատթարացման տանելով հայ-ռուսական յարաբերութիւնները։ Այս իշխանութիւնների անպատասխանատու կեցուածքը ո՛չ մի սահման չունի։

Ինչպէս 2020 թ.-ի պատերազմի ահաւոր հետեւանքների, այնպէս էլ մինչեւ այսօր թշնամուն հայկական բնակավայրերի յանձնման եւ Արցախը Հայաստանին կապող միջանցքի ճակատագրի անորոշութեան հարցի ամբողջ պատասխանատւութիւնը ընկնում է Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների իշխանութիւնների վրայ։ Ո՛չ մէկը չի խուսափի պատասխանատւութիւնից։

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
22 Օգոստոս, 2022 թ.

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ