12 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Առաջին քրիստոնյա ժողովրդի ծոցից ծնված իշխանությունը չի´ կարող անբարոյական լինել. Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Մի ժամանակ կարծիք կար, որ այս իշխանությունը, ի տարբերություն նախորդների` ծնվել է ժողովրդի ծոցից:
Սա ամենամեծ կեղծի´քն է, ամենամեծ լկտի սուտը:
 
Որովհետև, առաջին քրիստոնյա ժողովրդի ծոցից ծնված իշխանությունը չի´ կարող անբարոյական լինել:
Հինգ հարյուր տարի պետականություն երազած Հայ ժողովուրդը չի´ կարող կայացած պետության նկատմամբ դավաճանների իշխանություն ծնել:
 
Հինգհազարամյա քաղաքակրթության տեր Հայ ժողովուրդը չի´ կարող իր ծոցից տգիտություն ծնել:
Ցեղասպանություն վերապրած Հայ ժողովուրդը չի´ կարող իր ծոցից թրքահպատակ իշխանություն ծնել:
Աներևակայելի հերոսություններ, քաջարի զորավարներ, հայտնի գեներալներ ու մարշալներ ծնած Հայ ժողովուրդը չի´ կարող պատերազն ու զինվորի արյունը վաճառող իշխանություն ծնել:
 
Սա Հայ ժողովրդի ծնած իշխանությունը չէ´: Իսկ եթե հակառակը համոզեք, ուրեմն Հայ ժողովուրդն այլևս հայ ժողովուրդը չէ»:
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ