15 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

«Ինչ-որ սիրուն աղջկերք առաջարկում են ներդրումներ անել․․․ Ռադ արեք»․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարճ՝ հիմա տարածվող խաբեությունների մասին։

«Գազպրոմ Արմենիայում» ներդրումների առաջարկով տեսանյութեր են պտտվում։ ՌԱԴ ԱՐԵՔ

Ինչ-որ սիրուն աղջկերք Ինստագրամում առաջարկում են ներդրումներ անել, ինչ–որ ալգորիթմերի մասին են խոսում, արագ գումարների վրա տոկոս ստանալու հնարավորությունների մասին։ ՌԱԴ ԱՐԵՔ։

Առաջարկում են ձեր գովազդային հարթակին մուտք տալ Ֆեյսբուքում, դիմացը ձեզ գումար վճարել։ ՌԱԴ ԱՐԵՔ»։

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ