13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

«Ժողովրդավարությո՞ւն, թե՞ դեպի անձի պաշտանմունք». Ավետիք Իշխանյան

Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԴԵՊԻ ԱՆՁԻ ՊԱՇՏԱՆՄՈՒՆՔ

Առաջին ահազանգը կառավարության որոշմամբ «Անտարես» հրատարակչությանը բռնապետիկի «հանճարեղ» ասույթի գովազդման ֆինանսավորումն էր։

Երկրորդը՝ բռնապետիկի ծննդավայրում նրա արձանի տեղադրումը։

Երրորդը՝ մաքսատան աշխատողին նվաստացումը, քանի որ նա զգաստ չէր կանգնել բռնապետիկին տեսնելիս։
Չորրորդը՝ բռնապետիկի նկարների պարտադիր ներկայությունը իշխանության գրասենյակներում։
Հինգերորդը՝ կառավարության նիստերին բռնապետիկի ուշացումով հայտնվելուն պես անդամների զգաստ ոտքի կանգնելը։

Վեցերորդը՝ տարբեր սպորտային մրցումները՝ «վարչապետի գավաթ» անվան տակ։
Շարունակելի․․․

Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում այս ամենի մասին իրենց քաղհասարակություն անվանողները»։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ