12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Դա հավասարազոր է քաղաքական մահվան. ի՞նչը կամ ո՞վ է ստիպել Ավինյանին գնալ այդ քայլին»․ Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավինյանը հիմար չէ, որ գնար համազգային ողբերգության էպիկենտրոն և հայտարարեր իր ՔՊ քաղաքապետի թեկնածու լինելու մասին: Հատկապես որ Երևանի ավագանու ընտրությունները պետք է տեղի ունենան 2023թ. սեպտեմբերին, իսկ արտահերթ ընտրությունների թեման փակվել էր դեռ ամիսներ առաջ:

 

Նույնիսկ միջակ ուղեղի և ինտելեկտի տեր անձնավորությունը կհասկանար, որ դա քաղաքական, բարոյական և պարզապես մարդկային առումով զազրելի է և անթույլատրելի:

Դա հավասարազոր է քաղաքական մահվան, քանի որ այս դրվագը նրա քաղաքական կենսագրության մեջ երբեք չի մոռացվելու և ցանկացած առիթի դեպքում նրան երեսով են տալու տասնյակ մահերի, աղետի և ողբերգության ֆոնին քաղաքական փիառ անելու այս քայլը:

 

Ի՞նչը, կամ ո՞վ է ստիպել նրան գնալ այդ քայլին, ի՞նչ ներքին կոնֆլիկտներ կան ՔՊ-ում և ի՞նչ մեգա շահեր են բախվել Սուրմալու առևտրի կենտրոնի պայթյունի կրակի ու ծխի ներքո:

Այս հարցերի պատասխանները շատ խորն են թաղված, իսկ արմատները հասնում են մինչև 2018թ. իշխանազավթման իրադարձություններ . . .»։

 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ