30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հասարակություն բառը այլևս չօգտագործեք, մենք չունենք այդպիսին, փոխարենը ասեք մարդկային զանգված. Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հասարակություն բառը այլևս չօգտագործեք, մենք չունենք այդպիսին, փոխարենը ասեք մարդկային զանգված:
Մտավորականությունն է ձևավորում հասարակություն, արվեստագետը, գրողը, բանաստեղծը, ինչպես Չարենցն է ասել՝ պիտի ժամանակի շունչը դառնար, բայց ցավոք դա չեղավ: Նա քաղաքական կեցվածք պետք է չունենա, բայց իր ճշմարիտ խոսքը ուղղակի պետք է ներկայացներ հասարակությանը, դա էլ չեղավ:
Մտավորականությունը շատ նուրբ օրգանիզմ է, նրան հասարակությունը պետք է պահի, պահպանի, որպեսզի ինքն էլ ուղղորդվի մտավորականի բարեկրթությամբ, և հիվանդագին երևույթները միասին՝ մտավորականության առաջնորդությամբ հասարակությունից դուրս հանեն, չկա մտավորականություն, չկա նաև հասարակություն, և հակառակը, սա է մեր այսօրվա դառը ճշմարտ իրականությունը:
 
Ամբողջ Հայաստանը թաղված է կեղծիքի, բամբասանքի, վիրավորանքի, բանսարկության, ստի, կեղծ տեղեկատվության, փոխադարձ մեղադրանքների, թշնամանքի, ատելության, անտերության, իսկ մեր սիրելի Երևանը՝ նաև աղբի մեջ…
2018-ից հետո շատ ենք լսել. «թե բա, ժողովուրդ ջան, ամեն ինչ միանգամից չի լինում, պետք ա մի քիչ սպասել, թե չէ` դուք կոլապսի մեջ կհայտվեք», անցել է չորս տարի և ինձ մոտ հարց է ծագում, ինչքա՞ն պետք է սպասի հայ ժողովուրդը, կարո՞ղ է մինչև 2050 թվականը, իսկ հիմա կոլապսի մեջ չե՞նք, ամեն բան նորմա՞լ է մեր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ, և այդպես շարունակ հարցեր, հարցեր, հարցեր…
 
Հ.Գ. Ոչ միայն մտավորականը, այլև քաղաքական գործիչը պետք է ժամանակի ընդդիմությունը լիներ, որ ունենայինք հասարակություն, ոչ՛, թե մարդկային զանգված»:
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ