20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ֆրանսիացի պաշտպանը վախ ունի. Վարդան Պետրոսյանը մեղավոր չէ՞

 Դերասան Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի փաստաբանը  վախ է զգացել  ՀՀ եւ նրա քրեական օրեսնգրքի նկատմամբ: Նրան զարմացրել է այն, որ  Վարդան Պետրոսյանին պատգարակի վրա են տարել  դատարան։ “Գրեթե ամեն շաբաթ եղել եմ դատական լսումների, իսկ բացակության պայմաններում բոլոր արձանագրությունները ես դիտել եմ, ես այդ ամբողջ ընթացքում լսել եմ , թե ինչպես են պաշտպանում Վարդանին, ինչպես են հակաճառում մեղադրող կողմին, բայց մեկ տարի անց մենք նույն կետում ենք գտնվում, նույն ելակետում։ Որեւէ տարբերություն չտեսա մեղադրական եզրակցության եւ մեղադրական ճառի մեջ։ Ի՞նչպես չմտածենք, որ ամեն ինչ նախապես մտածված չէր: Այս դատաքննությունից ստեղծվում է այն սոսկալի տպավորությունը, որ այն, ինչ կատարվում է այստեղ, ամեն ինչ է, բացի արդարադատությունից, այն տպավորությունն է թե ռեալիթի շուու ենք դիտում, այլ ոչ թե դատավարություն”,- ասաց ֆրանսիացի փաստաբանը։

Ըստ նրա  մեղադրող կողմին երբեք չհաջողվեց իրեն ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը մեղավոր է այն արարքի համար, որը դատարանում քննում են։

“Եթե դուք հարգելի դատարան Վարդանին համարում եք մեղավոր, որ դիտավորյալ կերպով սուտ է ասում եւ կեղծում է դատարանին, խույս տալու համար իր պատասխանատվությունից, պետք է մի բան հաշվի առենք, որ դուք դատում եք մի անհատականության, որ բաց ճակատով միայն նայելու համար չի խուսափի պատասխանատվությունից”ՙ-ասաց նա:

Հիմա դատարանը լսում է Վարդան Պետրոսյանի վերջին խոսքը:

“Հասարակական կարծիք են ստեղծում, լրատվամիջոցներով տարածել են, որ ես տուժածների տուն չեմ գնացել: Նման բան չի եղել: Ափսոս տուժածները հեռացան, ես մեկ անգամ եւս ցավակացում եմ նրանց”,-այսպես սկսեց խոսքը Վարդան Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ այս պահին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դերասան Վարդան Պետրոսյանի դատը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ