16 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կապիտուլյանտների «չերեզ Ադրբեջանի հարավ՝ դեպի Ռուսաստան» թեզը լրիվ «վերջն» է. Շարմազանավ

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Բարոյազրկության ու տգիտության գագաթնակետն է պանթուրքիզմի խաչմերուկը ներկայացնել որպես հայկական։
 
Ի՞նչ «հայկական խաչմերուկ» նախագիծ։
Հերիք է ադրբեջանցիների ու թուրքերի համար կենսական համարվող «պանթուրքիզմի միջանցքի» կամ մայրուղու տրամադրումը ներկայացնել որպես հայության կենսական շահը սպասարկող նախագիծ։
Սյունիքով Թուրքիայի ու Ադրբեջանի ցամաքային անխափան կապի հաստատումը եղել է թուրքերի երազանքը։
Դրա մասին են երազել թե Սուլեյման Դեմիրելը եւ թե Հեյդար Ալիեւը։
Դա ոչ թե «հայկական խաչմերուկ» է, այլ՝ պանթուրքիզմի։
Հայասատանն Իրանին սահմանակից պետություն է։
 
Իրան-Հայաստան ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի ։
Մեր ինչի՞ն է պետք Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն ունենալ Իրանի հետ, եթե մենք Իրանի հետ ուղիղ հաղորդակցություն ունենք։
Ի՞նչ կենսական շահ կա ։ Չկա։
 
Ուրեմն մանիպուլյացիա մի արեք։
Իսկ կապիտուլյանտների «չերեզ Ադրբեջանի հարավ՝ դեպի Ռուսաստան» թեզը լրիվ «վերջն» է։
Այդքան չհարգել ձեր պատմության ու աշխարհագրության ուսուցիչներին չէր կարելի…»:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ