Սխալներ, որոնք բերում են ամուսնալուծության
Եթե կանգնած եք ամուսնալուծության շեմին, մի պահ կանգ առեք ու մտածեք, թե ինչ կարելի է անել` ամուսնությունը փրկելու համար: Իհարկե, ամուսնությունը փրկելու համար պետք է ջանան թե կինը, թե ամուսինը: Չէ որ նրանք երկուսն էլ հաճախ մեղավոր են լինում, որ բանը հասել է ամուսնալուծությանը:
Որոնք են տղամարդկանց սխալները, որոնք ամուսնալուծության են բերում:
Էմոցիաներ չարտահայտելը:
Կանայք շատ հաճախ արտահայտում են իրենց էմոցիաները, ցույց են տալիս, թե ինչ են զգում: մինչդեռ սա տղամարդկանց բնորոշ չէ: եւ հաճախ բանը հասնում է նրան, որ տղամարդիկ իրենց զգացմունքներն այնքան խորն են թաքցնում, որ կնոջը սկսում է թված, թե ամուսինը պարզապես ոչ մի զգացմունք չունի: նման պարագայում, իհարկե, ամուսնալուծությունը սարերի հետեւում չէ:
Փողերն անիմաստ ծախսելը:
Տղամարդկանց բնորոշ է ինչ-որ լուրջ ծախս անել, օրինակ` մեքենա գնել, առանց կնոջ հետ խորհրդակցելու: Սակայն չպետք է մոռանալ, որ նման կարեւոր որոշումները պետք է համատեղ կայացվեն, բացի այդ` պետք է հիշել, որ գումարը միշտ կարեւոր դեր ունի ամուսնական կյանքում: Հետեւաբար, անիմաստ ծախսեր անելուց առաջ անհրաժեշտ է քննարկել դա:
Կենտրոնանալը միայն սեփական ցանկությունների վրա:
Տղամարդիկ կնոջ հետ հարաբերություններում` թե հոգեւոր, թե սեռական, հաճախ կենտրոնանում են միայն սեփական ցանկությունների վրա` չմտածելով, թե ինչ է ուզում կինը: Տղամարդիկ երբեմն, թեկուզ` հազվադեպ, պարզապես պետք է կանգ առնեն, հասնական, թե ինչ է ցանկանում իրենց կինը եւ անեն դա` թեկուզ սեփական ցանկությանը դեմ գնալով: