25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանում մոռացե՞լ են, որ նույնիսկ Ազգերի Լիգան մերժել է ճանաչել իրենց դե յուրե. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը չի ճանաչվել Ազգերի Լիգայի եւ միջազգային հանրության կողմից։
Ադրբեջանում մոռացե՞լ են, որ նույնիսկ Ազգերի Լիգան մերժել է ճանաչել իրենց դե յուրե։
Կապիտուլյանտների տոտալ անգործության պայմաներում Ադրբեջանի ղեկավարությունն ավելի է ակտիվացրել տարածքային նկրտումները Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի եւ նույնիսկ Երեւանի նկատմամբ։
 
Հայաստանի ու Աղվանքի պատմական տարածքները «յուրացրած» կովկասյան թուրքերը խոսում են պատմական հողերից։
Հազարավոր պատմական գրավոր աղբյուրներ կան ,որոնք ի հայտ են բերում ալիեւյան հերթական կեղծիքը:
Բայց այսօր ձեզ կներկայացնեմ կոնկրետ միջազգային փաստաթղթից հավելված, որը փաստում է,որ Ադրբեջանը արհեստական ստեղծված պետություն է , իսկ անունն էլ գողացված է պարսկական գավաների մեկի անվանումից։
Նախ հարկ է նշել , որ այսօրվա Ադրբեջանը ոչ թե Սովետական Ադրբեջանի,այլ՝ 1918-1920թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդն է,որը ստեղծվել է բացառապես թուրք Նուրի փաշայի ինտերվենցիայի արդյունքում։
Ավելին. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը երբեք չի ճանաչվել միջազգային հանրության եւ, մասնավորապես, Ազգերի Լիգայի կողմից։
Վերջինը ոչ միայն մերժել է պաշտոնապես ճանաչել Ադրբեջանի Հանրապետությունը,այլեւ չի ընդունել Ադրբեջանի դիմումը Ազգերի Լիգային անդամակցելու վերաբերյալ։
 
Այսպիսով. 1920թ.դեկտեմբերի 1-ին Ազգերի Լիգայի Ասամբլեայի կողմից ընտրված 5-րդ Կոմիտեն, քննելով Ադրբեջանի Հանրապետության դիմումը,հանգել է հետեւյալ եզրակացության.
ա. «Ազգերի Լիգայի դաշնագրի 1-ին հոդվածի համաձայն Ադրբեջանի Հանրապետությունը չի կարող համարվել որպես դե յուրե «լիովին ինքնիշխան պետություն», քանի որ այն նախկինում դե յուրե չի ճանաչվել Ազգերի Լիգայի անդամ որեւէ պետության կողմից։
 
Ավելին.ասվում էր,որ «Ադրբեջանի Հանրապետությունը, զբաղեցնելով 40.000 մղոն մակերեսով տարածք, նախկինում երբեք պետություն չի եղել եւ միշտ ընդգրկվել է ավելի մեծ տերությունների կազմի մեջ,ինչպիսիք են Մոնղոլիան/մոնղոլ-թաթարական պետական կազմավորումներ / կամ Պարսկաստանը , իսկ 1813 թվականից՝ Ռուսական կայսրությունը։
Իսկ «Ադրբեջան» անվանումն էլ ոչ այլ ինչ է , քան հարեւան պարսկական գավառի անուն,  որն ընտրվել է որպես նորաստեղծ հանրապետության անվանում»։/Հավելված 2/
 
բ. «Հարեւան երկրների հետ սահմանային վեճերը թույլ չտվեցին ճշգրիտ որոշել Ադրբեջանի սահմանները։
Կոմիտեն որոշեց,որ Դաշնագրի պայմանները թույլ չեն տալիս Ադրբեջանին ներկա հանգամանքներում անդամակցել Ազգերի Լիգային»:/Հավելված3/
 
Հ.Գ. Քանի որ Հայաստանում չկա ազգային իշխանություն, այս փաստերը չեն դրվում ադրբեջանցիների առջեւ։
Փոխարենը խելոք կատարում են ադրբեջանական պահանջները»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ