26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Էրդողանի «ռևանշը» Պուտինին հետ հանդիպմանը․ ermenihaber.am

Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թեհրանյան հանդիպման ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախատեսված հանդիպումից ու ձեռքսեղմումից առաջ ՌԴ նախագահը տեսախցիկների առաջ սպասել է իր թուրք գործընկերոջը մոտ 45 վայրկյան՝ այդ ընթացքում անհանգիստ շարժումներ անելով։

Այս դրվագը չի վրիպել թուրքական և ռուսական լրատվամիջոցների ուշադրությունից:

 

Որոշ թուրքական լրատվամիջոցներ սա համարել էն «Էրդողանի վրեժը» այն բանի համար, որ 2020 թվականի մարտին Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահին և նրա գլխավորած պատվիրակությանը 2 րոպե սպասեցրել էր Կրեմլում դահլիճի դռան մոտ: Այդ իրադարձությունը նույնպես մեծ աղմուկ էր առաջացրել:

Եվ այժմ Թեհրանում Թուրքիայի նախագահը կարծես դիտմամբ 45 վայրկյան ուշանալով, սպասեցրել է Պուտինին, ռևանշի հասել նրա նմատմամբ՝ փորձելով այդ կերպ վերականգնել իր «արժանապատվությունը» և մոսկովյան հանդիպման ժամանակ խարխլված հեղինակությունը:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ