10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով․ դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով հերթական նիստը մինչև սեպտեմբերի 20-ը։
 
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նիստի ժամանակ տեղեկացրեց, որ հուլիսի 14-ին նախագահի մոտ կորոնավիրուսային վարակ է ախտորոշվել։
 
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 2-23-ը գտնվելու է արձակուրդում և խնդրեց այդ ընթացքում դատական նիստ չնշանակել։
 
Իսկ օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ արձակուրդ է մեկնում դատավոր Աննա Դանիբեկյանը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ