22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բանը հասավ դիվանբաշուն. «Հրապարակ»

««Հայանտառ»-ի Սիսիանի մասնաճյուղի տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայր Տիգրան Համբարձումյանն օրերս վիրավորական, հայհոյախառն արտահայտություններ է գրել Ֆեյսբուքի օգտատեր, Մոսկվայից Հայաստան եկած բլոգեր Մերի Տոմոյանի ուղիղ եթերի ժամանակ: Եվ գրելիս այն կարգի է ազարտի մեջ ընկել, որ վիրավորել ու հայհոյել է նաեւ զոհվածների հարազատներին։

Մերին Սիսիանի զոհված զինվորականների պանթեոնից ուղիղ եթեր էր մտել՝ նշելով, որ գումարը վաղուց փոխանցված է, իսկ տղաների տապանաքարերը դեռ տեղադրված չեն։ Բլոգերը քննադատել է Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին, ով Համբարձումյանի բարեկամն է, վերջինս էլ որոշել է պահել բարեկամի «թասիբը»՝ անպարկեշտ արտահայտություններ գրելով թե՛ բլոգերի, թե՛ զոհվածների հարազատների հասցեին, որոնք միացել են բլոգերի քննադատություններին։

Զոհվածների հարազատները պաշտոնյայի պահվածքի վերաբերյալ բացատրություն են պահանջել, Համբարձումյանը նրանց հետ հանդիպել է, կարելի է ասել, փակել է նրանց բերանը, սակայն որոշ ՔՊ-ականներ «սքրինշոթ» են արել պաշտոնյայի հայհոյախառն գրառումները եւ ներկայացրել Նիկոլ Փաշինյանին։

Մեզ ասացին՝ եղբայրները շունչը պահած սպասում են, որ իրենցից հաշիվ են պահանջելու, եւ մտածում են, թե ինչ «կռուտիտ» անեն վարչապետի մոտ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ