22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ալիևի հրամանագրում փաստացի ոտնձգություն է կատարվում ՀՀ տարածքային ամբողջականության, մասնավորապես՝ ՀՀ մայրաքաղաք Երևանի նկատմամբ․ «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը համառոտ տեղեկություններ է ներկայացրել նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանին առնչվող կարևոր իրադարձությունների մասին։

 

«Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե ցամաքային զորքերում ավարտվել է դիպուկահարների պատրաստման դասընթացը։ Մեքենայացված ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են վարման և կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։

 

Իլհամ Ալիևը հայտարարել է, թե այս տարի կավելացվեն պետական բյուջեով նախատեսված պաշտպանական ծախսերը, լրացուցիչ միջոցներ կուղղվեն տեխնոլոգիական բարձր հնարավորություններով սպառազինության ձեռքբերմանը։

Ալիևը հայտարարել է, թե մի քանի ամիս առաջ ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյան Ադրբեջան կատարած այցի ժամանակ իրենց ՊՆ-ին խոստացել էր, որ մինչև հունիս հայկական զինված ուժերը դուրս են բերվելու Ղարաբաղից: Բայց արդեն հուլիսի կեսն է այս հարցը դեռ լուծված չէ։

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունել է 2023 թ-ի ֆինանսական տարվա համար Ազգային պաշտպանության ակտի փոփոխությունները, որոնք ներառում են Ադրբեջանի ռազմական հանցագործությունները հետաքննելու պահանջ և Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու կոչ։

Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նշել է, թե ականազերծման նպատակով ԵՄ-ն ֆինանսական օժանդակություն է տրամարդելու Ադրբեջանին։

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսն ասել է, թե Ֆրանսիան շարունակում է ականների որոնման համար սարքավորումներ փոխանցել Ադրբեջանի Ականազերծման գործակալությանը։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովն այցելել է Շուշի քաղաք։ Նա ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ ծանոթացել է քաղաքին ու զարգացման ծրագրերին։

Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարությունից հայտնել են, որ այս տարի Լաչինի արոտավայր է տեղափոխվել 239 մեղվաբուծական տնտեսություն: Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, թե արագ տեմպերով շարունակվում է Ահմեդբեյլի- Վարանդա (Ֆիզուլի)-Շուշի արագընթաց ավտոմայրուղու շինարարությունը:
Ադրբեջանական մամուլը տեղեկացրել է, թե «Azpetrol ապրանքանիշը սկզբնական շրջանում իր գործունեությունը կսկսի Մատաղիսի (Սուգովուշան) տարածքում և այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։

Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի համար շատ վտանգավոր է Արցախի կարգավիճակի մասին խոսելը, քանի որ իրենք էլ կարող են Զանգեզուրի կարգավիճակի հարցը բարձրացնել։

Տարածաշրջանային նախագծերի մասին

Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանն ու ԵՄ-ն առաջիկա օրերին փաստաթուղթ կստորագրեն էներգետիկ անվտանգության ոլորտում։ Նրա խոսքով՝ ապագայում իրենք կարող են էլեկտրաէներգիայի արտահանում կազմակերպել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով»։

Եվրոպական հանձնաժողովն առաջարկել է ԵՄ-ի երկրներին գործարք կնքել Ադրբեջանի հետ բնական գազի ներմուծումն ավելացնելու եւ խողովակաշարն ընդլայնելու համար։ Փոխըմբռնման հուշագրի նախագիծը ռուսական գազից կախվածությունը կրճատելու ԵՄ ջանքերի մի մասն է։

Սերբիայի էներգետիկայի նախարար Զորանա Միխայլովիչը հայտարարել է, թե իրենց երկիրը, որն ամբողջությամբ կախված է ռուսական գազի մատակարարումներից, պլանավորում է գազ գնել Ադրբեջանից 2023 թ-ին, երբ նախատեսվում է ավարտել բուլղարական խողովակաշարի ինտերկոնեկտորի շինարարությունը։

Այլ թեմաներ
Հայտնի է դարձել հերթական կոռուպցիոն սկանդալում Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների ներգրավվածության մասին։ Ֆրանսիացի լրագրողները Իլհամ Ալիևի քրոջ՝ Սևիլ Ալիևայի կողմից առնվազն 52 միլիոն եվրո արժողությամբ շքեղ անշարժ գույք ձեռք բերելու ապացույցներ են ձեռք բերել։

Նշվում է, որ Սևիլ Ալիևան նաև մի քանի տների սեփականատեր է Լոնդոնի ամենահարուստ շրջաններից մեկում։ Ֆրանսիացի լրագրողները պնդում են, որ Սևիլ Ալիևան նաև ունի չորս բնակարան Ելիսեյան դաշտերի մոտ՝ ավելի քան 14 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ։

Ադրբեջանում հասարակության շրջանում դժգոհություն է առաջացրել բենզինի նոր թանկացումը։ Վարորդներն ու քաղաքացիները մտավախություն ունեն, որ բենզինի թանկացումը իր հետ կբերի երթուղայի տրանսպորտի վճարի թանկացում, ինչպես նաև՝ վառելիքի այլ տեսակների ու ապրանքների։ Մամուլում արդեն իսկ խոսվում է գառան մսի թանկացման մասին՝ մոտ 20 տոկոսով։

Ադրբեջանի նախագահ Ալիևը հուլիսի 14-ին հրամանագիր է ստորագրել պետական մակարդակով նշելու Երևանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի 140-ամյակը։

Հրամանագրում առկա են ոչ միայն պատմության բազմաթիվ խեղաթյուրումներ, այլև փաստացի ոտնձգություն է կատարվում Հայաստանի տարածքային ամբողջականության, մասնավորապես՝ ՀՀ մայրաքաղաք Երևանի նկատմամբ»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ