05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց կոորդինացված աշխատել թուրքական կողմի հետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստան-Թուրքիա հարաբերություններից:

Նա նշեց, որ երկու կողմերի հատուկ ներկայացուցիչները հասել են պայմանավորվածության՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը բացել 3-րդ երկրների քաղաքացիների համար ու Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել օդային տրանսպորտով:

«Հիմա շատ կարևոր է, որ մեր գերատեսչությունները Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ աշխատեն, որովհետև քաղաքական պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց այդ աշխատանքից է կախված դրանց իրագործումը», – ասաց նա:

Փաշինյանը հանձնարարեց կոորդինացված աշխատել, որ հնարավորինս շուտ կարողանան իրագործել ձեռք բերված պայմանավորվածությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ