12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՌԴ-ԵՄ/ ԱՊՀ առաջատար հետազոտությունների և համեմատական անալիզի միջազգային կենտրոնի հրավերով Վիեննայում մասնակցեցի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ թվով երրորդ հանդիպմանը. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«ՌԴ-ԵՄ/ ԱՊՀ առաջատար հետազոտությունների և համեմատական անալիզի միջազգային կենտրոնի հրավերով Վիեննայում մասնակցեցի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ թվով երրորդ հանդիպմանը:
Ավստրիական կողմից հանդիպմանը մասնակցում էին Ավստրիայի պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների, մի շարք այլ պետական կառույցների ներկայացուցիչներ և փորձագետներ: Քննարկումը տեղի էր ունենում Ավստրիայի Ազգային Պաշտպանական Ակադեմիայում:
 
Ներկա էին նաև մեր երկրի իշխանություն կոչվածի ներկայացուցիչներ:
Chatham House ֆորմատից ելնելով՝ չեմ կարող մանրամասնել քննարկմանը հնչեցրածս մտքերը, սակայն խոսել եմ, թե’ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից, թե՛ դրա լուծման մեր տեսլականից, թե՛ դրա պատճառ հանդիսացող ներքաղաքական խնդիրներից՝ քաղաքական բանտարկյալներից մինչև վարչապետի պաշտոնը զբաղեցնողի բանակցային մանդատի բացակայություն»:
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ