01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ը բարձր է գնահատում IDU-ի և IYDU-ի հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա հեռանկարները

Այս օրերին ՀՀԿ Արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը գտնվում է Բեռլինում՝ մասնակցելու Միջազգային դեմոկրատական միության (IDU) ֆորումին։ 

 
 

Ֆորումի օրակարգը հագեցած է։ Քննարկումներ են տեղի ունենում ժողովրդավարության զարգացման, քրիստոնեադեմոկրատական արժեքների տարածման, աշխարհաքաղաքականն մարտահրավերների, դրանց հաղթահարման ուղիների, ինչպես նաև միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման վերաբերյալ։

Ֆորումին մասնակցում են 200-ից ավելի պատվիրակներ, քաղաքական գործիչներ աշխարհի բոլոր մայրցամաքներից։
Ծրագրի ընթացքում նախատեսված է IDU խորհրդի նոր կազմի ընտրությունը։

 

Ֆորումի շրջանակներում տեղի է ունեցել նաև Միջազգային երիտասարդական դեմոկրատական միության (IYDU) խորհրդի հավաքը, որին որպես ընտրված խորհրդի անդամ մասնակցել է Լիլիթ Բեգլարյանը։

ՀՀԿ-ը բարձր է գնահատում IDU-ի և IYDU-ի հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա հեռանկարները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ