Պոչը գալիս է Ռուսաստանից կամ….
«Մենք Ռուսաստանի հետ միասին արդեն վաղուց խախտում ենք մեր սահմանային պայմանագիրը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց առաջին հետախուզական- դիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը:
Ըստ Վարդանովի` պայմանագրի երկու կետ արդեն իսկ խախտվել է, քանի որ Գյումրիի սպանդը իրականացրած ռուս զինվորը բռնվելուց անմիջապես հետո պետք է փոխանցվեր հայերին:
«Փորձենք այդ տականքին վերլուծել, թե նա ոնց է գործել, կամ եթե ես լինեի` ոնց կգործեի: Նախ անհասկանալի է, թե նա ոնց է գտել այդ հասցեն: Քանի որ այդ տականքը Հայաստանում շատ քիչ է ապրել ու փաստորեն ինքը քաղաքը չի էլ ճանաչում, կամ անսպասելի է եղել, ու ինքը խելագար է եղել: Կամ էլ պոչը գալիս է այդ մարդու` Ռուսաստանում լինելուց, քանի որ ընտանիքի հայրը միայն մեկ ամիս առաջ էր եկել Ռուսաստանից»,-նշեց Վարդանովը:
Վարդանովը առանձնացրեց մի քանի չպարզաբանվող հարցեր: Նախ ինչպես է պատահել, որ հարևանները չեն զգացել կրակոցները.« Անգամ տիրում կրակելիս մարդիկ ականջակալներ են դնում, ոնց կարող էր կրակել ու ոչ մի հարևան չզգար: Հետո արդեն հեռանալու պահը: Ինքը հայտնվել ա Երազգավորսի տարածքում: Կա’մ լավ պատրաստված մարդը, կա’մ խելագարը կարող էր անցնել այդ սահմանով: Դէ գժերինը մի քիչ զոռ ա»:
Անդրադառնալով ռուսական բազան Հայաստանից հանելու հանրային պահանջին` Վարդանովը ասաց. ”Ես պնդում եմ , որ ռուսական ռազմաբազան Հայաստանից չհեռանա: Ցանկացած պնդում, որ 102-րդ ռազմաբազան հեռանա, նշանակում է ուղղակի դավաճանություն, քանի որ մենք նորմալ զորակոչ անգամ չենք կարողանում ապահովել:Մի հատ մտածենք` ինչ ենք պատրաստվում անել: Ռուսը հաստատ աչքիս լույսը չի: Եղել ա դեպք, որ ես կրակել եմ իրանց վրա, բայց էս օրով մենք իրանց կարիքն ունենք”,-հավելեց Վարդանովը: