Մեկ ամիս անց վանաձորցի դպրոցականը կոմայից դուրս է եկել
՛՛Տիգրանը կոմայից դուրս է եկել!!!՛՛,-գրել են ՛՛Օգնենք վանաձորցի դպրոցականին՛՛ ֆեյսբուքյան էջում: Նշենք, որ Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ մեկ ամիս տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարվել էր 17-ամյա Տիգրան Գևորգյանը:
Ֆեյսբուքյան էջում նաև գրված է.
Այս ընթացքում շատերն են հետաքրքրվում, թե ինչպես է Տիգրանը: Ի ուրախություն բոլորիս՝ ուզում եմ հայտնել, որ Տիգրանը կոմայից դուրս է եկել: Շնորհակալ ենք ձեր բոլորի հոգատար և սրտացավ վերաբերմունքի համար:
Սակայն Տիգրանը վերականգնողական երկար ճանապարհ ունի. դեռևս չեն վերականգնվել տեսողությունը, շարժունակությունը և մնացած զգայարանները:
Առաջիկայում նախատեսվում է ևս մեկ վիրահատություն, Տիգրանի համար շատ կարևոր է ձեր աջակցությունը:
Մեկ անգամ ևս հիշեցնենք այն հաշվեհամարները, որոնցով կարող եք ձեր ներդրումն ունենալ մեր Տիգրանի ապաքինման ճանապարհին:
1930031120600300 Հայկական դրամ (Converse Bank), Սարգիս Գեւորգյան
1570021664190101 US Dollar (Ameria Bank), Գառնիկ Գեւորգյան
ArCa online – 9051 2702 0030 4002:
+374 94 114 993՝ Սարգիս Գեւորգյան (Տիգրանի եղբայր):